Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունվար / 2022 : 19-30

Բաքվում տեղի է ունեցել «ահաբեկչության» համար մեղադրվող 2 հայ զինծառայողի գործով հերթական դատական նիստը

Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է ՀՀ երկու քաղաքացու՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի գործով դատավարությունը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «ահաբեկչության», «պետական սահմանի ապօրինի հատման» համար:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ հետախուզության հատուկ ջոկատի զորամասի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և որպես սակրավոր ծառայող Վլադիմիր Օթարի Ռաֆայելյան 2021 թվականի մայիսի 27-ին ականապատման գործողություններ են իրականացրել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քարվաճառի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներին:

Ամբաստանյալ Իշխան Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ «ինքը հրաման է ստացել ականապատել Քարվաճառի շրջանի ճանապարհները և հետևել է հրամանին»։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սարգսյանն իբր ասել է, թե Թովուզի ուղղությամբ մարտերի ժամանակ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը պայթեցնելու հրաման է եղել»։

Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։
Դիտվել է 54556անգամ
Վերջին լուրեր