Ղազախստանի սահմանապահները Կասպից ծովում կրակ են բացել Ադրբեջանի որսագողերի վրա
Ապրիլի 30-ին Ղազախստանի ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է իր տարածքային ջրերում օտարեկրյա 4 քաղաքացիների ձերբակալման մասին,- գրում է «Ռազմինֆոն»։
Հայտարարությունում նշվում էր, որ նրանց նավը չի ենթարկվել հրահանգներին, իսկ սահմանապահները կրակ են բացել, հայտնում էին նաև, որ ձերբակալվածներին ցուցաբերվել է նաև բժշկական օգնություն: Պաշտոնական տեքստում չէր ասվում, թե որ երկրի քաղաքացիներ են:
Նույն միջադեպի մասին հայտնում է նաև ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ձերբակալվածները որսագողեր էին և Ադրբեջանի քաղաքացի, իսկ ադրբեջանական «Հագն» լրատվակայքն էլ իր հերթին հայտնում է, որ քաղաքացիներից մեկը կրակից մահացել է: