02 / Մայիս / 2020 : 15-46

Apple-ը կորոնավիրուսի ֆոնին կփոփոխի Face ID համակարգը. դիմակ կրող օգտատերը կկարողանա հեշտությամբ ապաարգելափակել սմարթֆոնը

Ամերիկյան Apple ընկերության աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետևանքով բժշկական դիմակների զանգվածային տարածման ֆոնին սմարթֆոններում Face ID դիմաճանաչողական գործառույթում փոփոխություններ են մտցրել, հայտնում է CNN լրատվականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Face ID համակարգը թույլ է տալիս արգելափակումից հանել սարքը, գնումներ կատարել iTunes Store, App Store և iBooks Store հավելվածներում, սակայն մարդու հիմնական դիմագծերը քողարկող դիմակների առկայության դեպքում այս գործառույթի օգտագործումը հնարավոր չի լինում։

Այժմ iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակում սկաները «կհասկանա», որ օգտատերը դիմակ է կրում և ավտոմատ այնպիսի ռեժիմի կանցնի, երբ հեռախոսն արգելափակումից հանելու համար ավանդական ծածկագիր անհրաժեշտ կլինի։

Դիտվել է 9106անգամ
Վերջին լուրեր