15 / Հունվար / 2022 : 09-57

Պատերազմի ժամանակ 2 տղաներին միևնույն օրը կորցրած ամուսինները կրկին երեխա կունենան

44-օրյա պատերազմի ժամանակ 2 տղաներին միևնույն օրը կորցրած ծնողները նորից տղա կունենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բժշկուհի Անուշ Աբրահամյանը: «2 տղաներին 44-օրյա պատերազմում կորցնելուց հետո տղա են ունենալու։

Այսօր ժպտում են ու երջանկության արցունքներ են ծնողների աչքերին»:


Բժիշկ Էդուարդ Համբաձումյանն էլ տեղեկացնում է, որ հղիությունն արդեն 12 շաբաթական է:

Նշենք, որ երկու եղբայրները Կարեն և Գևորգ Գևորգյաններն զոհվել են քաջի մահով Շուշի պաշտպանության ժամանակ։

Կարդացեք նաև Գևորգ և Կարեն Գևորգյաններ․ եղբայրները միասին կռվել էին, միասին էլ զոհվել (տեսանյութ)
Դիտվել է 102284անգամ
Վերջին լուրեր