Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել
Ամերիկյան փոփ երգչուհի Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմին են հայտնաբերել: Այս մասին վերջինս գրել է Instagram-ի իր էջում:
«Վերջերս ես թեստ եմ հանձնել և պարզել, որ հակամարմին ունեմ, այնպես որ վաղը մեքենայով երկար ուղևորության եմ գնալու, պատուհանը կիջեցնեմ և կշնչեմ կորոնավիրուսով ներծծված օդը»,-գրել է 61-ամյա երգչուհին:
Նույն գրառման մեջ երգչուհին խոսել է մարդկային բնույթի մասին․ «Ինձ զարմացնում է այն, թե որքանով ենք մենք մտածում այն մասին, թե ինչ են մտածում այլ մարդիկ, ինչպես արժանանալ վստահության և ինչպես վեճից ճիշտ դուրս գալ: Ատում եմ ինձ դրա համար: Ուզում եմ դուրս գալ տառապանքի ստրկությունից »,-ասել է Մադոննան: