15 / Հունվար / 2022 : 18-18

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսե. Ադրբեջանի նախագահի սպառնալիքներն ինձ չեն վախեցնում

2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու, Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիայի շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսեն ուրբաթ օրը լրագրողներին տված հարցազրույցում դատապարտել է Արցախի Հանրապետություն այց կատարելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր հասցեին հնչեցրած սպառնալիքները: Նրա խոսքերը մեջբերում է Nouvelles d'Armenie-ն։

Միաժամանակ նա շատ «ցնցող» է համարել Ֆրանսիայի կառավարության խլացուցիչ լռությունը։

«Այս սպառնալիքներն ինձ չեն վախեցնում, և ես կցանկանայի, որ Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնական պատասխան տա օտարերկրյա պետության ղեկավարի կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածուին ուղղված այս սպառնալիքին»,-ասել է Վալերի Պեկրեսեն:

Վալերի Պեկրեսը Հայաստան է ժամանել Սուրբ Ծնունդից առաջ՝ Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ լրագրող Էրիկ Զեմուրի հանրապետություն կատարած այցից անմիջապես հետո։ Վալերի Պեկրեսը եղել է նաև Արցախում, այս այցի կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, նրան նոտա է տրվել։
Դիտվել է 11131անգամ
Վերջին լուրեր