17 / Հունվար / 2022 : 15-00

Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում. Լուկաշենկոն իրավիճակը «տագնապալի» է որակել

Բելառուսի սահմանների մոտ տեղի է ունենում ուկրաինական զորակազմի կուտակում։ Այս մասին այսօր ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ լսելով Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ օպերատիվ զորավարժությունների հայեցակարգի մասին զեկույցը, տեղեկանում ենք ԲԵԼՏԱ-ից։

Բելառուսի նախագահն ասել է, որ իրավիճակը երկրի հարավային սահմաններում տագնապալի է։

«Ուկրաինան շարունակում է համալրել իր ուժերը՝ կենտրոնացնելով «արմատական ազգայնականներից» կազմված ազգային գվարդիայի ստորաբաժանումները: Սա նույնիսկ ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ի զինվորականները: Եվ այս ամենը մեր երկրի պետական սահմանին մոտ է։ Կրկին միգրանտների դեմ կռվելու քողի տակ։ Միգրանտներն այնտեղ չեն գնա նույնիսկ մղձավանջի մեջ։ Նրանք չեն գնում այնտեղ և չեն պատրաստվում գնալ Ուկրաինա, մենք դա շատ լավ հասկանում ենք։ Մարդիկ փախչում են Ուկրաինայից, իսկ նրանք «կպաշտպանվեն Բելառուսից եկած միգրանտներից»»,- հեգնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ուկրաինայում «Պոլեսյե» հատուկ գործողություն է իրականացվում Բելառուսի սահմանների մոտ, սահմանային գոտի է դուրս բերվել մինչև 10 000 զինվորական։

«Այսինքն՝ դինամիկան այնպիսին է, որ մեր երկրի հարավային սահմաններում կա ռազմական կոնտինգենտի աճ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Դիտվել է 21880անգամ
Վերջին լուրեր