02 / Մայիս / 2020 : 17-10

2,5 մլն դոլար. Christie’s-ն աճուրդի կհանի ֆուտբոլի գնդակի մեծությամբ լուսնային բեկոր

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել երկուսուկես միլիոն դոլար արժողությամբ լուսնային բեկոր, հայտնում է Luxury Launches կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ NWA 12691 կոչվող քարը Երկրի վրա Լուսնի՝ մեծությամբ հինգերորդ բեկորն է:

Ուշագրավ նմուշը հայտնաբերվել է Սահարա անապատի արևմտյան հատվածում՝ Ալժիրի և Մավրիտանիայի սահմանին:

Այն հայտնաբերվել է երկու տարի առաջ:

Քարը կշռում է 13,5 կգ և ունի ֆուտբոլի գնդակի մեծություն:

Նշվում է, որ Երկրի մակերևույթին բախվելուց հետո լուսնային բեկորներն առանձնանում են քիմիական, հանքային բաղադրիչներով:

Աճուրդի ժամանակ Christie’s-ը նաև վաճառքի է հանելու երկնաքարի՝ մոտ երկու միլիոն դոլար արժողությամբ 13 բեկոր:

Դիտվել է 10338անգամ
Վերջին լուրեր