18 / Հունվար / 2022 : 10-21

Մահացել է «Կլոն» սերիալից հայտնի բրազիլացի դերասանուհին (լուսանկարներ)

Մահացել է բրազիլացի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորթոնը, ով մարմնավորել է բժիշկ Ալբիերիի օգնական Սիմոնեի դերը «Կլոն» հեռուստասերիալում։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։

Դերասանուհին մահացել է հունվարի 16-ին։ Վերջին չորս ամիսների ընթացքում 64-ամյա Ֆորթոնը հոսպիտալացված էր արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով, որը նրա մոտ ախտորոշվել էր 1989 թվականին։



Արտիստի մահվան կապակցությամբ ցավակցություններն ընդունում են նրա ամուսինը՝ թատերական պրոդյուսեր Էդուարդո Բարատան և որդին՝ Գիլերմե Ֆորթոն Վիոտին։

«Հարգելի Ֆրանսուազա Ֆորթոն, ցավում եմ: Թող Աստված ձեզ շատ լույսով ընդունի»,- Instagram-ում գրել է դերասանուհի Նիվեա Ստելմանը:


Ֆ. Ֆորթոնը ծնվել է 1957 թվականին Ռիո դե Ժանեյրոյում։ Նա իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է դեռահաս 1969 թվականին՝ խաղալով «Վերջին վալս» հեռուստասերիալում։ Ֆրանսուազա Ֆորթոնը նկարահանվել է ավելի քան 40 հեռուստասերիալում, այդ թվում՝ «Կլոն» և «Հանուն սիրո», «Իմ սեր, իմ վիշտ» և այլն։ Նա շարունակել է խաղալ կինոյում մինչև 2019 թվականը։
Դիտվել է 198653անգամ
Վերջին լուրեր