19 / Հունվար / 2022 : 10-23

Վահան Քերոբյանի հրաժարականի լուրերի մասին․ խոսնակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նա շարունակում է կատարել իր պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը։

«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։

Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,– գրել է նա։
Դիտվել է 6582անգամ
Վերջին լուրեր