20 / Հունվար / 2022 : 10-35

Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կորոնավիրուսից ավելի վատ համավարակների մասին

Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համավարակների մասին, որոնք կորոնավիրուսից շատ ավելի վատն են լինելու՝ կոչ անելով կառավարություններին գումարներ հատկացնել հետագա համաշխարհային բռնկումների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

«Բարերարը հայտնել է, որ թեպետ կորոնավիրուսի «օմիկրոն» և «դելտա» շտամերը երբևէ հանդիպած ամենաարագ փոխանցվող վիրուսներից են, աշխարհը, հնարավոր է, պետք է բախվի պաթոգենի հետ, որը մահացության կամ հիվանդության ծանր ընթացքի ավելի բարձր մակարդակ կառաջացնի»,- Գեյթսի խոսքերը փոխանցում է պարբերականը:
Դիտվել է 13810անգամ
Վերջին լուրեր