20 / Հունվար / 2022 : 13-06

Բոլոր խանութներն ու ռեստորանները կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյան (տեսանյութ)

«Ինչպես սպասվում էր ու կանխատեսվում, մոտենում է կորոնավիրուսի համավարակի հերթական ալիքը Հայաստանում։ Մենք երեկ արդեն 621 նոր դեպք ենք ունեցել։ Արդեն 4-5-րդ օրն անընդմեջ մենք ամեն օր էական տոկոսային աճ ենք ունենում։ Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է». Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ Օմիկրոն տեսակի շտամը, որը հայտնի է իր մեծ տարածելիությամբ, կամաց-կամաց մտնում է գործողության մեջ։ Հետևաբար մենք նորից պետք է վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի։ Բոլոր այն քննադատությունները, որոնք վերաբերում են կորոնավիրուսի հետ կապված մեր սահմանափակումներին, ընդհանրապես հիմք չունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները տեսանյութում՝ ստորև։
Դիտվել է 111283անգամ
Վերջին լուրեր