20 / Հունվար / 2022 : 16-18
Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները. Զախարովան՝ Ալիևի սպառնալիքների վերաբերյալ

Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վերաբերող հարցերը պետք է մեկնաբանեն այդ երկրների՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին:
Իլհամ Ալիևը հունվարի 12-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել էր սպառնացել էր ձերբակալել դեկտեմբերին Արցախ այցելած ֆրանսիացի գործչին՝ հայտարարելով, թե եթե իրենք իմանային, որ Պեկրեսը Լեռնային Ղարաբաղ է գնալու՝ «նրան բաց չէին թողնի»:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են Մոսկվայում վերաբերվում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը և առհասարակ տեխնիկապես և ֆիզիկապես դա հնարավո՞ր է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:
Հարցին ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքներ այցելության վերաբերյալ կարգի մասին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության դրույթների համաձայն:

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայված են նաև Լաչինի միջանցքի երկայնքով: Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռնափոխադրումների երկկողմ տեղաշարժերի անվտանգությունը:
«Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է խաղաղարար գործողության գոտի այցելությունների կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների աշխատակիցների և այլն։ Այդ ընթացակարգը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, ըստ այդ կարգի՝ պետք է նախապես և պատշաճ ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցերի վերաբերյալ: Սա կրկին մեր հիմնարար մոտեցումն է», - ընդգծեց Մարիա Զախարովան՝ հիշեցնելով եռակողմ հայտարարության դրույթները:
Ալիևի նշված հայտարարությունը դատապարտել էին ոչ միայն ֆրանսիական մամուլը և հասարակությունը, այլև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին անընդունելի են:
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, 2022-ի ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առաջադրված Վալերի Պեկրեսը Հայաստան էր եկել դեկտեմբերին՝ այնուհետև մեկնելով նաև Արցախ և հանդիպելով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:
Դիտվել է
11699անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...