20 / Հունվար / 2022 : 16-24

ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը

25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով



Ֆինանսավորումը կնպաստի վարկերի տրամադրմանը ՄՓՄՁ-ներին և կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին

ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին՝ տեխնոլոգիաները ԵՄ չափանիշներին համապատասխան
արդիականացնելու գործում Դոնորների աջակցությունը՝ Եվրոպական միությունից, Շվեդիայից և Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամից


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանում
Ամերիաբանկին 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով:


Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում Ամերիաբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլար


«Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի
ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տեղական արժույթով վարկեր տրամադրելու
նպատակով։ Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական
ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի աջակցությամբ, և
խորհրդատվական ծառայությունները բիզնեսի համար՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։
Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են Եվրոպական միության (ԵՄ) և


Լրացուցիչ 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն
աջակցելու նպատակով։


Ամերիաբանկը նաև կստանա 5 միլիոն ԱՄՆ դոլար ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-
ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները
ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն
ուղղված ներդրումների համար:
ՎԶԵԲ-ը բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 երկրներում: Բանկը պատկանում է 67 երկրների, ինչպես նաև ԵՄ-ին և ԵՆԲ-ին: ՎԶԵԲ-ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցունակ, ներառական, լավ կառավարվող, կանաչ, կայուն և ինտեգրված դարձնելուն: Հետևե՛ք մեզ համացանցում, Facebook-ում, LinkedIn-ում, Instagram-ում, Twitter–ում և YouTube-ում։


ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին
բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները և
գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը կհատկացվի «կանաչ»
տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորման համար՝ համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET)
մոտեցմանը։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն՝ երկուսն էլ
ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում։


Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և առաջին տեղն է զբաղեցնում իր ակտիվներով, վարկային պորտֆելով, ինչպես
նաև հաճախորդների հաշիվներով ու ավանդներով: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում
ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը տրամադրում է
նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով
թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն
ապագա զարգացնելու իր հանձնառությանը: 2015թ.-ից ՎԶԵԲ-ը հանդիսանում է Ամերիաբանկի բաժնետեր և ունի 17,8 տոկոս
բաժնեմաս։


ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51
միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ
ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:


Եվրոպական միության մասին


Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսները և ճակատագրերը: Միասին
նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը,
հանդուրժողականությունը և անհատի հիմնարար ազատությունները: Եվրոպական միությունը հավատարիմ է իր սահմաններից դուրս
գտնվող երկրների և ժողովուրդների հետ իր ձեռքբերումներն ու արժեքները կիսելու հանձնառությանը:

Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի դոնորներն են Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան , Շվեդիան,
Շվեյցարիան, ԹայվանԲիզնես–ՎԶԵԲ Տեխնիկական համագործակցության հիմնադրամը և Միացյալ Նահանգները:
Դիտվել է 5041անգամ
Վերջին լուրեր