21 / Հունվար / 2022 : 14-02

Ենթամաշկային չիպեր չեն ներմուծվի

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Apple-ի պաշտոնական գործընկեր IPlus-ը Վրաստանում խզել է պայմանագիրը Biohax International շվեդական միկրոչիպեր արտադրող ընկերության հետ: Դա նշանակում է, որ Վրաստան ենթամաշկային չիպեր այլեւս չեն ներմուծվի: Գրում է aliqmedia.am-ը։

Ենթամաշկային չիպերի ներմուծման դադարեցման մասին տեղեկությունը հայտնել է IPlus-ի ներկայացուցիչը՝ պատճառաբանելով, որ չեն ցանկացել այսպիսով դառնալ վրաստանցիների դժգոհության պատճառ։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ իրենք հոգ են տանում հաճախորդների մասին ու հաշվի առնում մեծամասնության վերաբերմունքը։

«Թեեւ այլեւս չիպեր չենք ներկրելու, պետք է նշել, որ դա կրոնի հետ կապ չունի, եւ այս ժամանակակից տեխնոլոգիան ծառայում է միայն հարմարավետությանն ու անվտանգությանը»,- ասված է հաղորդագրությունում:

IPlus-ի տվյալներով՝ աշխարհում ավտովթարից օրական միջինը 4100, տարեկան 1,5 միլիոն մարդ է մահանում: Եթե այդ մարդկանց մեջ չիպեր ներդրված լինեին, նրանց առնվազն 30-40%-ը կփրկվեր: Բուժանձնակազմը հնարավորինս շուտ տեղեկություն կստանար հիվանդի արյան խմբի, արյան ճնշման, ջերմաստիճանի, սրտի զարկերի, նախորդ բոլոր բժշկական պրոցեդուրաների, ալերգիայի եւ այլնի մասին:
Դիտվել է 15890անգամ
Վերջին լուրեր