02 / Մայիս / 2020 : 19-51

Եղինջով աղցան

Հայկական խոհանոցից եղինջով գարնանային այս աղցանը շատ օգտակար է։ Պատրաստեք և պահպանեք ձեր առողջությունը։

Բաղադրությունը`

200 գրամ եղինջ
25 գրամ կանաչ սոխ
20 գրամ մաղադանոս
30 գրամ ընկույզի միջուկ
քացախ
ձեթ
աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`

1․Եռացող թույլ աղաջրի մեջ լցնել նախօրոք լվացած եղինջը և թողնել 2-3 րոպե։ 2-3 րոպե շոգեհարելուց հետո եղինջը հանել ջրից, քամել և կտրատել։ Կանաչ սոխը և մաղադանոսը ևս կտրատել և կտրատածի կեսը ավելացնել եղինջի վրա։


2․Առանձին ամանի մեջ լցնել մանրացրած ընկույզը, մնացած կանաչ սոխը և մաղադանոսը, ձեթը, քացախը, սև պղպեղը, մի փոքր եղինջի ջրից և լավ խառնել։ Ստացված սոուսանման զանգվածը լցնել եղինջի վրա, խառնել և մատուցել։

Բարի ախորժակ

 

Դիտվել է 69167անգամ
Վերջին լուրեր