22 / Հունվար / 2022 : 12-16

Վթարը նման է եղել «ֆիլմի հնարքի», իսկ բախումն այնքան ուժեղ, որ Շվարցենեգերի մեքենայում բացվել են անվտանգության բարձիկները (նոր լուսանկարներ)

«Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ լուրջ վթար է տեղի ունեցել։ Շվարցենեգերի վարած սև ամենագնացը բախվել է կարմիր «Toyota Prius»-ին։ Դերասանի «Jeep»-ը բարձրացել է «Toyota Prius»–իվրա, բացվել են անվտանգության բարձիկները։ Շվարցենեգերը վնասվածքներ չի ստացել, բայց մյուս մեքենայի կին վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


ինչպես նաեւ հարվածել է հարեւանությամբ գտնվող Porsche Cayenne-ին։

Ոստիկանության տվյալներով՝ դերասանն անցել է կարմիր լույսի տակով»,-գրում է TMZ-ը։
«Բախման հետեւանքով ամենագնացը մասամբ հայտնվել է Prius-ի վրա, ինչպես նաեւ հարվածել է հարեւանությամբ գտնվող Porsche Cayenne-ին, այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։


Ականատեսների խոսքով՝ վթարը նման է եղել «ֆիլմի հնարքի», իսկ բախումն այնքան ուժեղ էր, որ դերասանի մեքենայում բացվել են անվտանգության բարձիկները։


Նախնական տվյալներով՝ Շվարցենեգերը չի տուժել։ Prius-ի ղեկին գտնվող կինը վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել վնասվածքներով, մասնավորապես՝ գլխի ուժեղ արյունահոսությամբ»,- գրում է Gazeta.ru-ն։
Դիտվել է 213091անգամ
Վերջին լուրեր