Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2020 : 20-40

Կորոնավիրուսը հիշեցնում է միջնադարյան ամենասարսափելի համավարակներից մեկը՝ Հուստինիանոսի ժանտախտը. աստղաբան   (տեսանյութ)

Վերջին օրերին բազմաթիվ տեսաբաններ հակված են կորոնավիրուսը համեմատել իսպանական գրիպի հետ: «Փաստինֆո»-ն աստղաբան Աննա Հախվերդյանի հետ զրույցում փորձել է պարզել որքանով է կորոնավիրուսը նման իսպանական գրիպին:

Աստղաբանի խոսքով կորոնավիրուսի զարգացումը տեղի է ունեցել Յուպիտեր և Պլուտոն մոլորակների միության ժամանակ Այծեղջուր կենդանակերպում. «Իսպանական գրիպը նույնպես տեղի է ունեցել Յուպիտերի և Պլուտոնի միության ժամանակ, բայց Խեցգետին կենդանակերպում, այսինքն` հակառակ կենդանակերպում: Իսպանական գրիպի ժամանակ հիմնականում զոհ էին դառնում երիտասարդները, ինչը պայմանավորված էր Խեցգետնում այս երկու մոլորակների միությամբ: Խեցգետինը վերահսկվում է լուսնի կողմից, իսկ լուսնի նվազագույն տարիքը 25-ն է, ինչի պատճառով էլ այդ ժամանակ երիտասարդներն էին մահանում: Այս երկու համավարակներն էապես տարբերվում են միմյանցից, քանի որ ավերիչ Պլուտոնի և Յուպիտերի միությունը տեղի է ունեցել հակառակ նշաններում»,-ասաց Աննա Հախվերդյանը:

Վերջինս նկատեց պատմականորեն ուսումնասիրելու դեպքում հասկանում ենք, որ կորոնավիրուսի զարգացման ժամանակ մոլորակային դիրքերը լիովին կրկնում են միջնադարյան ամենասարսափելի համավարակներից մեկը, որը կոչվում է Հուստինիանոսի ժանտախտ. «Այն տեղի է ունեցել 540-ից 750 թթ.-ին, այսինքն ընդմիջումներով տևել է մոտ երկու դար և տարածված է եղել Եվրոպայում ու Ասիայում: Մոլորակների գրեթե բոլոր դիրքերը կրկնվում են և կարելի է հետևություն անել, որ այս համավարակը բավականին լուրջ հետևանքներ է ունենալու: Վիրուսն ինքնին շարունակական բնույթ է կրելու, վարակվածությունն այս տարվա շրջանակներում չի ընդհատվելու: Կարելի է ենթադրել, որ կորոնավիրուսը սեզոնային վիրուսների շարքին է անցնելու և մարդիկ շարունակելու են վարակվել»,-ասաց աստղաբանը:

Նրա խոսքով այս համավարակը մեծապես ազդում է այն երկրների վրա, որոնք կրում են Այծեղջուրի ազդեցությունը, որոնցից մեկը Հայաստանն է: Աննա Հախվերդյանը նշեց, որ երբ աշնանը գա վարակի երկրորդ ալիքը, պետք է միջոցառումներ ձեռնարկել այն արագ կանխարգելելու համար:

Հարցին` որ ոլորտներն են ամենաշատը տուժելու համավարակից, Աննա Հախվերդյանն ասաց, որ համաշխարհային մակարդակով տնտեսական ճգնաժամ է սպասվում, որը հատկապես կդրսևորվի 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից չի խուսափի նաև ԱՄՆ-ն, որտեղ համավարակը բավական երկար է շարունակվելու. «Հիմնական շեշտադրումը պետք է կատարել բարձրագույն տեխնոլոգիաների վրա, որովհետև նրանց զարգացումը կապահովի այս ճգնաժամի հաղթահարումը: Տնտեսական և քաղաքական համակարգերի հին, քարացած ձևերն աստիճանաբար կանցնեն պատմության գիրկը: Դժբախտաբար ամենաշատը տուժելու է զբոսաշրջությունը, որը կվերականգնվի թերևս միայն 2022 թվականին»,-հավելեց աստղաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտվել է 38503անգամ
Վերջին լուրեր