24 / Հունվար / 2022 : 12-32

Ձյունե թագուհին այլևս նույնը չէ. Քենդալ Ջենների բիկինիով ֆոտոսեսիան՝ սառնամանիքին ձնակույտերի մեջ (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի մոդել Քենդալ Ջենները ձմեռային սպորտաձևերի մոլեռանդ երկրպագու է։ Մոդելը այցելել է Ասպեն լեռնադահուկային հանգստավայր՝ սնոուբորդ վարելու։ Եվ մինչ զբոսաշրջիկներն հիանում էին Կոլորադոյի ձմեռային բնապատկերներով, մոդելն իզուր ժամանակ չի կորցնում։ Այս մասին գրում է peopletalk.ru-n:


Քենդալը ֆոտոշարք կազմակերպեց հենց՝ ձնակույտի մեջտեղում։ Հայտնի մոդելը կեցվածք է ընդունել փոքրիկ բիկինիով՝ բարակ թելերով և մորթե Miu Miuերկարաճիտներով: Քենդալի կերպարը Աամբողջացրել է մեծ սև ակնոցը։ «Ինչպես ասել է Վիմ Հոֆը՝ սառցե վաննաներ»,- գրառման տակ գրել է աստղը։

Մոդելի նոր նկարները հիացմունք են առաջացրել օգտատերերի շրջանում։ «Դու ես գլոբալ տաքացման պատճառը», «Ես սիրում եմ քո կազմվածքը», «Աստված, դու խենթ ես: Ինչ լավ է դա !!!» - գրել է մեկնաբանություններում։

Նշենք, որ Քենեդալ Ջեները Քիմ Քարդաշյանի քույրն է, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից։

Պատրաստեց Yelaket.am-ը։

Դիտվել է 145001անգամ
Վերջին լուրեր