24 / Հունվար / 2022 : 16-07

Վրաստանի գյուղերից մեկում ձյան շերտի բարձրությունը հասել է 4 մետրի․ լուսանկարներ

Վրաստանի Գուրիայի շրջանի Բախմարո լեռնային գյուղում այնքան շատ ձյուն է տեղացել, որ ձնակույտերի բարձրությունը հասել է մոտ 4 մետրի։ Այս մասին հայտնում են տեղի բնակիչները Facebook սոցիալական ցանցում։

Հրապարակված լուսանկարներում ձյան շերտը փակել է բնակելի շենքերի դռներն ու պատուհանները։



Սոցցանցում ստեղծված «Բախմարո» խմբում քաղաքացիներն իշխանություններից պահանջում են մաքրել ձյունը։

Ոմանք դժգոհում են, որ ձյունը վնասել է ճակատային շքամուտքերը և շրջակա ենթակառուցվածքները։

Ձյան առատ տեղումների պատճառով վերջին շրջանում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել շրջանի բոլոր բնակավայրերում՝ Օզուրգեթիում, Լանչխութիում և Չոխաթաուրիում։ Բնակչության մի մասի էլեկտրամատակարարումն արդեն վերսկսվել է։

Energo-pro Georgia ընկերության տվյալներով՝ մնացյալ բաժանորդների էլեկտրամատակարարումը շուտով կվերականգնվի։
Դիտվել է 29812անգամ
Վերջին լուրեր