25 / Հունվար / 2022 : 10-31

«Շան որդի»․ Բայդենը վիրավորել է լրագրողին․ բարձրախոսը միացված է եղել (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին բարկացել է Fox News-ի թղթակից Փիթեր Դուսիի հարցը գնաճի մասին։ Նա իրեն թույլ է տվել կոպիտ արտահայտվել, ընդ որում՝ բարձրախոսն անջատված չի եղել։

«Կպատասխանե՞ք գնաճի մասին հարցին։ Չե՞ք կարծում, որ գնաճը քաղաքական պատասխանատվություն է միջանկյալ ընտրությունների նախաշեմին»,-բղավել է թղթակիցն ասուլիսի ավարտին։ Բայդենը նրան անվանել է «հիմար շան որդի»։

Դուսին հայտնի է Սպիտակ տան ճեպազրույցներում հարցերի հանդեպ ռազմատենչ մոտեցմամբ։ Սպիտակ տանը նա բարձրացնում է կոշտ հարցեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են գնաճը, միգրանցիան և հանցավորությունը։

Նշվում է, որ ասուլիսից մեկ ժամ անց Բայդենը զանգահարել է լրագրողին և պարզաբանել իրավիճակը։

Տեսանյութը դիտեք այստեղ

Դիտվել է 27899անգամ
Վերջին լուրեր