Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունվար / 2022 : 16-11

«Արմեդ» համակարգում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է

Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

«Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։
Դիտվել է 20368անգամ
Վերջին լուրեր