27 / Հունվար / 2022 : 10-16

Բլինկենը բացահայտել է ՌԴ-ի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանի բովանդակությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, մամուլի ասուլիսում բացահայտել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանի բովանդակությունը։

Գրավոր պատասխանում ԱՄՆ-ը և դաշնակիցները հայտնել են իրենց տեսակետները։ Գնահատվել են նաև Ռուսաստանի պահանջները և բացահայտվել են այն ոլորտները, որտեղ Վաշինգտոնն ու Կրեմլը կարող էին ընդհանուր եզրեր գտնել։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ կան հիմնական սկզբունքներ, որոնք մենք պահելու և պաշտպանելու ենք, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև երկրների՝ իրենց անվտանգության միջոցներն ու դաշինքներն ընտրելու իրավունքը», - ասել է Բլինկենը։

Նա հավելել է, որ Պետդեպարտամենտը չի հրապարակի փաստաթուղթը։

«Մենք չենք հրապարակի փաստաթուղթը, քանի որ կարծում ենք, որ դիվանագիտությունը հաջողության ամենամեծ հնարավորությունն ունի, եթե մենք տարածք ստեղծենք գաղտնի բանակցությունների համար: Հուսով ենք, որ Ռուսաստանը կունենա նույն տեսլականը և լրջորեն կընդունի մեր առաջարկները», - ասել է Բլինկենը:

Նրա խոսքով, պատասխանն անդրադարձել է սպառազինությունների վերահսկման խնդրին. ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել այս հարցում լրացուցիչ համաձայնագրեր կնքել։

Միաժամանակ Բլինկենն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Կրեմլի հետ, եթե Ռուսաստանը դադարեցնի դեէսկալացիան ու ագրեսիան Ուկրաինայի դեմ։

«Մեր պատասխանը համաձայնեցված է Ուկրաինայի և Եվրոպայի հետ, մենք հաշվի ենք առել նրանց կարծիքն ու ցանկությունները Մոսկվային մեր պատասխանում»,- եզրափակել է Բլինկենը։
Դիտվել է 8009անգամ
Վերջին լուրեր