Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունվար / 2022 : 15-02

Գոհար Ավետիսյանի գրավիչ ֆոտոշարքը

Վերջերս ամուսնուց բաժանաված հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով:Կադրերում Գոհարը կրում է սև կիպ զգեստ, երկար ձեռնոց և սև բարձրակրունկներ: Նա արձակել է վարսերն ու իր գրավիչ կերպարը լրացրել վառ դիմահարդարմամբ:

«Եթե հնարավորություն ունեք սիրելու, առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ»,- կադրերին կից գրել է Գոհարը:


Ավետիսյանի հետևորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրան, մի օգտատեր էլ կատակով նշել է. «Ինչ-որ տեղ պետք է լացի Սերգեյը»:


Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանի ու Սերգեյ Գրիգորյանի բաժանման մասին հայտնի դարձավ վերջերս: Հայտնի դիմահարդարը խոստովանել էր, որ ամուսինը մենակ է թողել իրեն, երբ ինքը գրեթե մահամերձ վիճակում էր վիրահատությունից հետո։ «Վիրահատությունից հետո ես սկսեցի բարդություններ ունենալ, և որոշ բժիշկներ գրեցին, զանգահարեցին և ասացին, որ արդեն կա արյան թունավորում և սեպսիս, և դա 99 տոկոսով մահացու է», - բացատրել էր նա:

Դիտվել է 47512անգամ
Վերջին լուրեր