Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունվար / 2022 : 16-36


Մինչև հիմա էլ ծառի վրա մնում է Անդրանիկի սրի նշանը

Անդրանիկի տանձենին

Վայոց ձորում, Ազատեկ գետի վրայի Պասկևիչի անվան կամրջի աջ կողմում մի քռոսիկ (տանձենի) կա, որին տեղացիք անվանում են Անդրանիկի տանձենի:

1918 թվականի ամռանը Վայոց ձորով անցնելիս զորավար Անդրանիկը իր քաջերի հետ նստել է այս ծառի տակ, աղուհաց կիսել Ազատեկի գեղջուկների հետ, ճաշակել այդ ծառի քաղցրահամ պտուղը:

Հրաժեշտի պահին Անդրանիկը իր սրով մի քանի անգամ հարվածել է ծառաբնին ու ասել.

– Հին խոսք է` եթե զորավարը իր սուրը բթացնի ծառի վրա, այլևս պատերազմ չի լինի: Մաղթենք, որ աշխարհում այլևս կռիվ չլինի, և մարդկանց բոլոր հանդիպումներն ավարտվեն մեղրատանձի քաղցրությամբ:

Մինչև հիմա էլ ծառի վրա մնում է Անդրանիկի սրի նշանը:

Դիտվել է 15190անգամ
Վերջին լուրեր