Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մայիս / 2020 : 15-32

... Իսկ «Հայաստանի Հանրապետությու՞ն»... Սաղ ծախած է. Գյումրվա հումոր

ՆԿԱՐ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՇԱԳՐԱՎ ԴՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԿՈԼՈՐԻՏ Բանահավաքչական աշխատանքի արդյունքում գրի առնված հումորներ՝ այն ինչ առօրյաում ծնվում եւ տեղի է ունենում Գյումրվա կյանքում ու կենցաղում։ - Ծո, ընչի՞ չես նշանվի: - Մուկուչ ջան, ինչ աղջիկ կբերեմ մերս չի հավնի: - Է, դու էլ իրա նման մէկին բեր, նայեմ չի հավնի: - Իրա նմանին էլ կբերեմ, հերս չի հավնի: ... Մեկ կմոտենա թերթի բուտկին, կսե. - «Իրավունք» կա՞: - Չի եղել ու չի էլ էղնի: - Իսկ «Հայաստանի Հանրապետությու՞ն»: - Սաղ ծախած է: ... Մարդս 4 տարի է Ամերիկա է, հմի նամակ է գրել, կսե՝ երկու երեխեքին վերցրու, արի ըստեղ: - Է, դու էլ գնա: - Հա՜, էրտալն էլի էրտամ, բայց թե ըդիկ 4 տարի առաջ էր, 2 երեխա, հմի 4 է դառել: ... Ֆռունզի քիթը մյուսների քթերի համեմատ մեծ էր: Ծանոթներից մեկը մի օր՝ էլի մեծ քթով մարդ, մոտենում է ու սկսում է պարծենալ. - Տաղանդավոր մարդիկ մեծ քիթ բդի ունենան, չե՞ Ֆռունզ ջան: - Չէ: Մեծ քթի ծակ: ... Լեննականցին հարս կերթա էրեվնցոնց։ Օրմ խաղող կուտեն. էս լեննականցի հարսը խաղողը ճութով տանիգը բերանը, դարդակ դուս կհանե։ Էս սկեսուրը շշմած մնացած կսե.
- Աղջիկ ջան, էդ խախողը մեր մոտ հատիկ-հատիկ են ուտում...
Էս հարսը թե.
- Տո ինչ կսես այ կնիկ, մեր մոտ տա՛նձը հատիկ-հատիկ կուդեն:
Դիտվել է 41241անգամ
Վերջին լուրեր