Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հունվար / 2022 : 11-40

Մահացած են գտել «Միսս ԱՄՆ-2019»-ին (լուսանկարներ)

Նյու Յորքում մահացած են գտել «Միսս ԱՄՆ–2019» հռչակված գեղեցկուհի Չեսլի Քրիստին: Այս մասին հայտնում է New York Post–ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։


2019 թվականի մրցույթի հաղթող և 30-ամյա փաստաբան գեղեցկուհին առավոտյան ժամը 7:15-ի սահմաններում ցած է նետվել շքեղ 60-հարկանի երկնաքերից: Նշվում է, որ գեղեցկուհին ապրել է 9-րդ հարկում, սակայն նրան մահից առաջ նկատել են 29-րդ հարկի պատուհանի մոտ:

Կատարվածը, ըստ նախնական տեղեկությունների որակվել է որպես ինքնասպանություն: Քրիստը Instagram-ի իր էջում մահից առաջ արված վերջին հրապարակման մեջ գրել է. «Թող այս օրը ձեզ հանգիստ և խաղաղություն բերի»։

Հայտնի է նաև, որ մահից առաջ Քրիստը երկտող է գրել, որտեղ նշել է, որ իր ունեցած ամեն ինչը ցանկանում է թողնել մորը։

Գեղեցկուհին նաև փաստաբանական գործունեություն էր ծավալում և զբաղվում հաղորդավարի աշխատանքով:
Դիտվել է 37135անգամ
Վերջին լուրեր