31 / Հունվար / 2022 : 13-48

Հայտնի է` ինչու է մայրը 3-ամյա դստերը նետել արջի վանդակը (Տեսանյութ)

Տաշքենդի կենդանաբանական այգում երեխային արջի ազատավանդակը նետած մորը 15 տարվա ազատազրկում է սպառնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` որոշ մանրամասներ ներկայացնելով հունվարի 28-ին տեղի ունեցած սարսափելի միջադեպից։

Ուզբեկստանի ընտանիքի գործերի նախարարությունը հայտնել է, որ 3 տարեկան դստերը արջի ազատավանդակը գցած կինն այդ պահին գտնվել է դեպրեսիայի մեջ, քանի որ նրա ամուսինը մեկնել է Ռուսաստան։

Նշվում է նաև, որ երեխան 5 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով գանգուղեղային բաց վնասվածք և ուղեղի ցնցում է ստացել։
Մոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության փորձ կատարելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ արջը երեխային չի վնասել։ Ընկնելու պահին երեխան բղավել է, ինչն, ըստ երևույթին վախեցրել է կենդանուն, ու վերջինս չի մոտեցել երեխային։
Կենդանաբանական այգու աշխատակիցներն աղջնակին արագ դուրս են բերել արջի ազատավանդակից ու տեղափոխել հիվանդանոց։

Տեսանյութը՝ դիտեք այստեղ
Դիտվել է 279987անգամ
Վերջին լուրեր