Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2022 : 10-03


Եղիսաբեթ II թագուհին սկսել է կետչուպ թողարկել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թողարկել է համեմունքների շարք, որը ներառում է նաև կետչուպ և շագանակագույն սոուս (նման է սթեյքի սոուսին): Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Նշվում է, որ անհրաժեշտ բաղադրիչներն աճեցվում են Նորֆոլկ կոմսությունում գտնվող Սանդրինգհեմ կալվածքի տարածքում։

Կետչուպը, որը բորոշվում է որպես «կատարյալ նախաճաշի կամ օրվա ցանկացած ժամի համար», համեմված է արմավով, խնձորի հյութով և համեմունքներով, մինչդեռ շագանակագույն սոուսը պարունակում է քացախ և խոտաբույսեր:


Համեղ սոուսների թողարկման մեկնարկի ամսաթիվը դեռ պետք է հայտարարվի, և դրանք դեռ հասանելի չեն Sandringham Estate առցանց խանութից գնելու համար: Հայտնի է, որ արքայական համեմունքի մեկ տարայի համար պետք է վճարել մոտ տասը դոլար։


Հրատարակությունը հիշեցրել է, որ 2020 թվականին Բուքինգհեմյան պալատը թողարկել էր սեփական ջին, իսկ անցյալ տարի թագուհին հաստատել էր գարեջրի վաճառքը։
Դիտվել է 20429անգամ
Վերջին լուրեր