Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2022 : 12-14

Վրաստանի վարչապետը վարակվել է «օմիկրոն» շտամով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Նրանց խոսքով՝ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում եւ շարունակում է հեռավար աշխատել։

«Վարչապետն ավարտել է պատվաստումների ամբողջական կուրսը: Նրա մոտ պլանային թեստավորման շրջանակներում Covid-19 է ախտորոշվել»,- հայտնել են կառավարության աշխատակազմից:



Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների մեկուսացման ժամկետը 8 օր է։

Ղարիբաշվիլին նախկինում եւ վարակվել էր կորոնավիրուսով. վարակը հայտնաբերվել է 2021 թվականի ապրիլի 6-ին, իսկ երկու շաբաթ անց՝ ապրիլի 20-ին, հայտարարվել է, որ վարչապետն ապաքինվել է։ Այդ ժամանակ նա պատվաստված չէր կորոնավիրուսի դեմ, թեեւ երկրում պատվաստումն արդեն սկսվել էին։

Առողջապահության նախարարությունում դա բացատրել են նրանով, որ այն ժամանակ պատվաստում էին միայն բարձր ռիսկային խմբի մարդկանց՝ բուժհաստատությունների աշխատակիցներին ու տարեցներին։
Դիտվել է 5998անգամ
Վերջին լուրեր