01 / Փետրվար / 2022 : 18-55

ANF. Թուրքիան կրակ է բացել Աֆրինի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Թուրքիան կրկին հարձակում է իրականացրել իր ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում, գրում է ermenihaber.am-ը։

Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք ուժայինները փետրվարի 1-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանկային կրակ են բացել Աֆրինի Շերա շրջանին կից Մերանազ, Ալքեմիյե և Շիվարխա գյուղերի ուղղությամբ։

Նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական կորուստներ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։
Դիտվել է 13080անգամ
Վերջին լուրեր