02 / Փետրվար / 2022 : 10-15

Մենք՝ որպես ՆԱՏՕ-ի երկիր, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմ չենք ցանկանում. սա վատ նշան է տարածաշրջանի համար». Էրդողան

Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում թուրք երիտասարդների հետ հանդիպմանը։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։

«Մենք չենք ցանկանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այնպիսի պատերազմ, որի մասին անընդհատ խոսվում է։ Սա վատ նշան է տարածաշրջանի համար։ Մենք՝ որպես ՆԱՏՕ-ի երկիր, դա չենք ուզում, չենք ընդունում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Թուրքիան չի ձգտում նոր թշնամիներ ձեռք բերել, այլ ձգտում է հնարավորինս շատ ընկերներ ձեռք բերել, և դա վերաբերում է և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային, ասել է Էրդողանը։
Դիտվել է 16201անգամ
Վերջին լուրեր