Էվերեստի գագաթին 5G ցանցի կապ է հայտնվել
Տիբեթում գործարկվել է 5G ցանցի բջջային կապի՝ աշխարհի ամենաբարձր բազային կայանը, որը կապ է ապահովում ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, China Mobile բջջային օպերատորին պատկանող կայանը կառուցվել է ծովի մակարդակից 6500 մետր բարձրությամբ: Այն տեղակայված է Էվերեստի առաջատար բազային ճամբարի տարածքում:
Նոր կայանը նախկինում 5300 և 5800 մետր բարձրություններում կառուցված երկու այլ կայանների հետ միասին 5G ցանցի կապով ամբողջությամբ ապահովում է Էվերեստի հյուսիսային լանջերն ու գագթները: