03 / Փետրվար / 2022 : 12-12

Բացարձակ ռեկորդ է արձանագրվել երրորդ Հանրապետության պատմության ընթացքում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում 2021 դեկտեմբերին արձանագրվել է 659 հազար 471 գրանցված աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է երրորդ Հանրապետության պատմության ընթացքում:

Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, որքան 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի աշխատատեղերը ավել են 37 հազար 629-ով, 2019 թվականի համեմատ 30 հազար 758-ով, 2018 թվականի համեմատ 70 հազար 977-ով: Ուզում եմ ընդգծել, որ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են,այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց` եթե անհրաժեշտություն լինի բոլոր աշխատողներին անուն-ազգանունով կարող են նույնականացնել:

Դիտվել է 34007անգամ
Վերջին լուրեր