03 / Փետրվար / 2022 : 13-38

Թուրքերը միշտ կապիտալ են ձեռք բերել Հայաստանում. Վահան Քերոբյան

Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարութույան նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։

«Միշտ եղել է, օրինակ` անշաժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։

Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։
Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։

Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021թ–ից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։

«Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը։


Ավելի մանրամասն տեսանյութում՝ ստորև

Դիտվել է 13716անգամ
Վերջին լուրեր