Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2022 : 16-39

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան հաստատում է իր հանձնառությունը Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ՝ Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը և հանդես է գալիս Դոնբասում խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ «Ղրիմի թաթարների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված իրենց համատեղ ջանքերը, որոնք Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարեկամության և համագործակցության կամուրջն են, ավելի ամրապնդում են թուրք-ուկրաինական հարաբերությունները»:
Դիտվել է 9071անգամ
Վերջին լուրեր