04 / Փետրվար / 2022 : 09-37

ԱՄՆ-ն սկսել է զորքերի տեղափոխումը Եվրոպա

ԱՄՆ-ն սկսել է լրացուցիչ զորքերի տեղափոխումը Եվրոպա: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։

Լրագրողների տվյալներով՝ փետրվարի 3-ի ցերեկը ԱՄՆ բանակի մոտ 2000 զինծառայողներ օդ են բարձրացել Ֆորտ Բրեգ (Հյուսիսային Կարոլինա) զորամասից C-17 Globemaster ինքնաթիռով։

Մոտ 1700 զինծառայող կտեղակայվի Լեհաստանում, իսկ մնացածները ժամանակավորապես կտեղակայվեն Գերմանիայում։

Նշվում է, որ տեղափոխումն իրականացվում է Ուկրաինայի շուրջ լարվածության հետ կապված Վաշինգտոնի պատասխանի շրջանակներում։ Միևնույն ժամանակ չի նախատեսվում բուն Ուկրաինայում ամերիկացի զինվորականներ տեղակայել։
Դիտվել է 10744անգամ
Վերջին լուրեր