04 / Փետրվար / 2022 : 12-11
Այս բնական բաղադրիչների միջոցով կարող եք ազատվել դեմքի և այլ սպիներից. 100 տոկոսանոց արդյունքը ապահովված է
Սպիների վերացումը կամ կոծկումը գեղեցկության սրահներում հսկայական կարողոթյուն կարող է արժենալ: Սակայն գոյություն ունեն բնական բաղադրատոմսեր, որոնք կարող են նույն արդյունքը տալ, օրինակ՝ կիտրոնը, ձիթապտղի յուղը, սոդան, մեղրը:
Կիտրոն- Այս միրգը հարուստ է կիտրոնաթթվով, որը սպիտակեցնում է սպիները, վիտամին C-ով, հարուստ այս միրգը վերականգնում է մաշկն ու մաշկի գույնը: Մինչև կիտրոնով դեմքը մաքրելը՝ պետք է նախապես դեմքը լավ լվանալ, ապա կիտրոնի հյութի մեջ թրջված բամբակը քսել սպիներին և թողնել 10 րոպե:
Վերջում լվացեք մաշկը սովորական աղբյուրի ջրով: Այս գործողությունը կատարեք այնքան ժամանակ, մինչև մաշկի այդ հատվածը հարթվի: Ձիթապտղի յուղ- Ինչպես կիտրոնը, ձիթապտղի յուղը նույնպես «բացում» է մաշկի գույնը:
Սա տեղի է ունենում ձիթապտղի յուղի մեջ առկա չհագեցված ճարպաթթուների և վիտամին E և K-ի շնորհիվ: Պետք է ձիթապտղի յուղով մերսել սպիները 5 րոպե, ապա թողնել, որպեսզի այն մնա սպիի վրա ամբողջ գիշեր:
Սոդա- Սոդան ամենահայտնի բնական միջոցներից է: Այն պիլինգի ազդեցություն ունի, հեռացնում է մահացած բջիջները: Սոդան խառնեք ջրով 5/1 հարաբերությամբ, մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խառնուրդը քսեք սպիներին, թողեք չորանա, ապա մաքրեք ջրով: Այս գործողությունը կրկնեք շաբաթը 2-3 անգամ:
Մեղր- Մեղրը սնուցում է մաշկը, արագացնում է վերքերի լավացումը, վերականգնում հյուսվածքները և մաքրում սպիները: 2 ճ/գ մեղրը խառնեք 2 ճ/գ սոդայով և ստացված խառնուրդը քսեք անմիջապես սպիի վրա: Փոքր սրբիչը թրջեք տաք ջրի մեջ և դրեք այն հատվածի վրա, որտեղ մեղրի և սոդայի խառնուրդն եք քսել:
Սպասեք մինչև սրբիչը սառչի, ապա մաքրեք քսուքը դեմքից: Ակնեի պատճառով առաջացած սպիները վերացնելու համար 2 ճ/գ մեղրը խառնեք 1 ճ/գ սոդայով և քսեք վնասված հատվածներին:
Դիտվել է
66633անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Կանանց 9 տեսակ, որոնց անհուսորեն սիրահարվում են տղամարդիկ
Մի՞թե տղամարդիկ սիրահարվում են միայն կատարյալ մարմին ունեցող, կատարյալ կանանց: Ոչ:Գաղտնիքն այն է, որ տղամարդիկ սիրահարվում են այն կանանց, ովքեր իրենք իրենց են սիրահարված:Տղամարդիկ սիրահարվում են...
21 / Փետրվար / 2020
Ինչպե՞ս ճիշտ սնվել
Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության...
31 / Հունվար / 2020
Արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկություն
Մարդը ստեղծվել է գեղեցիկը տեսնելու համար, բայց ոչ բոլորն են ունակ տեսնել և գնահատել այն:
հետազոտությունները ցույց են տվել, որ հարցազրույցի ժամանակ աշխատանք են ստանում այն անձինք, ովքեր առավել ...
31 / Հունվար / 2020
ԱՐՀԵՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Վերջին ժամանակներս վիրահատական միջամտությամբ փոփոխություններ կատարած մարդկանց թիվն իսկապես ավելացել է: Պլաստիկ վիրահատություններն այնքան մեծ տարածում են գտել, որ թվում է՝ պլաստիկ վիրաբույժին...
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ ազգությունների
Հեղինակավոր Elle ամսագիրը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ երկրների: Ցուցակում ներառված են միայն թխահերները, քանի որ, ըստ ամսագրի, հենց նրանք են բոլոր ժամանակներում համարվում...
07 / Մարտ / 2020
Բնական միջոցներ՝ չոր, թառամած մաշկի համար
Թարմ մաշկ ունենալու համար օրական խմեք 1 բաժակ գազարի հյութ, իսկ մնացորդներով ծեփեք դեմքը
Մարդկությունը հետզհետե վերադառնում է բնականին` այն ամենին, ինչ ստեղծում եւ արարում է բնությունը։ Արդարեւ,...
31 / Մարտ / 2020
Աշխարհի ամենագեղեցիկ կինը թոփլես նկարահանվել է Vogue ամսագրի համար
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որն ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, անկեղծ հանդերձանքներով նկարահանվել է ֆոտոշարքում Vogue ամսագրի հունական տարբերակի համար: Կադրերը հրապարակվել...
31 / Մարտ / 2020