05 / Փետրվար / 2022 : 10-31

Իմ Արթուր Գրիգորիչը, իմ Մաեստրոն, իմ աննմանն ու անփոխարինելին ինձ մենակ թողեց, մեզ մենակ թողեց․ Շուշան Պետրոսյան

Հայ հայտնիները մեկը մյուսի հետևից գրառումներ ու լուսանկարներ են հրապարակում ցավակցելով Արթուր Գրիգորիչի ընտանիքին ու հարազատներին:

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Արթուր Գրիգորյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ գրելով.

«Իմ Արթուր Գրիգորիչը, իմ Մաեստրոն, իմ աննմանն ու անփոխարինելին ինձ մենակ թողեց, մեզ մենակ թողեց… Գրիգորիչս, շնորհակալ եմ մեզ բոլորիս մեկնած Ձեր ձեռքի, բացվող դռների ու դեպի մեծ բեմ տանող ճանապարհի հիմք ու ուղեցույց լինելու համար։

Արցախի հանդեպ անսահման ու անմնացորդ սիրո համար եմ շնորհակալ։ Իրական արժեքները հավերժ են ու երբեք չեմ պատկերացրել ձեր բացակայությունը։

Վարպետս, միշտ լույսերի մեջ, բարի ճանապարհ…

Բրավո Մաեստրո»:
Դիտվել է 53184անգամ
Վերջին լուրեր