07 / Փետրվար / 2022 : 12-57

Բաքուն հայտնել է, որ 8 գերի են տվել հայկական կողմին


Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը, գրում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։

Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 29–ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։

Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։


Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:

Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Հրապարակումն առողջությամբ կարդացեք այստեղ
Դիտվել է 30267անգամ
Վերջին լուրեր