08 / Փետրվար / 2022 : 09-42

Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով վարակվել է կորոնավիրուսով, իրեն լավ է զգում և շարունակում է հեռավար աշխատել։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Էմինե Էրդողանը։

«Այն բանից հետո, երբ մեր COVID-19 թեստերը դրական արդյունք տվեցին, ես և Թայիփը շարունակում ենք հանգստանալ տանը և աշխատել հեռակա կարգով։ Փառք Աստծո, մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- գրել է նա Twitter-ում:



Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ինքն ու իր կինը կորոնավիրուսի «օմիկրոնի» շտամով են վարակվել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Էրդողանին ու նրա կնոջը և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում։
Դիտվել է 5125անգամ
Վերջին լուրեր