08 / Փետրվար / 2022 : 10-14
Մահացել է Ջեմմա Հասրաթյանը
Խոր վշտով տեղեկացանք Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական գործիչ, մեր Հիմնադրամի բարեկամ և երկարամյա գործընկեր Ջեմմա Հասրաթյանի մահվան մասին։
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում տիկին Հասրաթյանի ընտանիքին և գործընկերներին։ Տիկին Հասրաթյանը եղել է մեր Հիմնադրամի գործընկերը վերջին 20 տարիների ընթացքում։
Նրա ղեկավարած Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ կարևոր ծրագրեր Հայաստանի համար, ջատագովել է Հայաստանի կանանց ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական և հանրային կյանքում։
Տիկին Հասրաթյանը խոր համոզմունք ուներ, որ կրթությունն է դեպի ցանկալի փոփոխությունը տանող ճանապարհը, որը պետք է Հայաստանին դասի աշխարհի քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ կանայք ունենալու են վճռորոշ ձայն երկրի համար կարևոր խնդիրների լուծումները գտնելու ժամանակ։
Տիկին Հասրաթյանի՝ մեծ հումանիստի կերպարը, թույլ չէր տալիս անտարբեր լինել սոցիալապես դժվար իրավիճակում գտնվող մարդկանց նկատմամբ։
Իր նախաձեռնությամբ, ղեկավարությամբ և անձնական մասնակցությամբ իրականացված «Օրորոց» ծրագիրն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել սոցիալապես խոցելի հարյուրավոր ընտանիքների, որոնք ունեին նորածին երեխա։
Այս ծրագիրը, մասնավորապես, մեծ օգնություն ցուցաբերեց Քովիդ-19 համավարակի ժամանակ։ Տիկին Հասրաթյանն անձամբ էր այցելում սահմանամերձ գյուղեր և իրականացնում աջակցության փաթեթների հանձնումը։
Տիկին Հասրաթյանը ներկայացնում էր մի ամբողջ դարաշրջան, տարբեր սերունդներ ու իր մեջ կրում էր իր ապրած հարուստ կյանքի ամբողջ փիլիսոփայությունը, գիտելիքն ու փորձը, որը ցանկացած առիթով պատրաստ էր կիսել յուրաքանչյուրի հետ՝ համոզված լինելով, որ նման գիտելիքի փոխանցումը ևս կրթելու առիթ է։ Մեր Հիմնադրամի համար մեծ պատիվ էր համագործակցել տիկին Հասրաթյանի հետ, լինել նրա ժամանակակիցը, սովորել և կրթվել նրանից։
Տիկին Հասրաթյանը կմնա մեր հուշերում որպես անկոտրում կնոջ կերպար, ում համար արդարությունը, ազատությունը, հավասարությունը բարձրագույն արժեքներ էին։
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի թիմ
Դիտվել է
72366անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...