08 / Փետրվար / 2022 : 13-36
«Մատների վրա կարելի է հաշվել՝ նրանցից քանիսն են հետաքրքրվում՝ ինչպես է Արմանը»․ Անահիտը՝ Հայկոյի ընկերների, որդուն միայնակ մեծացնելու բարդության, ֆինանսական օգնություն չունենալու մասին
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։ Անահիտին ուղղված հարցերից շատերը Հայկոյի և նրանց որդու՝ Արմանի մասին են։ Tert.am Life–ն առանձնացրել է այդ հարցերից ամենաքննարկվողները։
Հարցին, թե ինչպես է Անահիտն օգնում Արմանին, երբ տղան շատ է կարոտում Հայկոյին, երգչուհին պատասխանել է․ «Գնում եք գերեզման, զրուցում նրա հետ։ Այլևս ոչնչով օգնել չեմ կարող»։
Անահիտը նշել է, որ շատ բարդ է որդու հետ միայնակ։ «Արմանն անցումային տարիքում է․ սկսվել են տրամադրության տատանումներ, էմոցիաների պոռթկումներ, կամակորություններ և այլն։ Շատ է պակասում տղամարդկային (հայրական) աջակցությունը, խորհուրդն ու ուշադրությունը: Երբեմն, մինչև արցունքներ, բայց հասկանալով, թե ինչ ցավ է նա ապրել, ես փորձում եմ լինել հասկացող մայր։ Հետո ավելի բարդ կլինի, սակայն Աստված մեզ կօգնի»,– գրել է Անահիտը։
Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ արդյոք Արմանը շփվում է Հայկոյի ընկերների հետ․ «Ես երբեք չեմ սահմանափակել Արմանի շփումները։ Այստեղ հարցն այլ է։ Տեղի ունեցածից հետո՝ առաջին օրերին, շատերն իրավիճակից օգտվում էին հասարակությանը ցույց տալու համար։ Իսկ հիմա ալիքը մարել է, դրա հետ մարել են նաև զանգերը, կարելի է ասել, առհասարակ։ Մատների վրա կարելի է հաշվել՝ նրանցից քանիսն են հետաքրքրվում՝ ինչպես է Արմանը։ Սակայն մենք ոչ ոքի զանգի և շփման կարիքը չունենք։ Թող նրանք առողջ լինեն»։
Անահիտը նաև առանձին հրապարակում է արել Արմանի ծախսերն ինքնուրույն հոգալու մասին։ «Շատ են հարցերը՝ արդյոք ինչ–որ մեկն օգնում է մեզ։ Այստեղ պատասխանեմ։ Ոչ, մեզ ոչ ոք չի օգնում։ Արմանի ծախսերն ամբողջությամբ ինձ վրա են։ Բավական են այդ հարցերը։ Որևէ մեկը մեզ որևէ բան պարտք չէ։ Իմ երեխային պետք է պահեմ ես»,– գրել է նա։
Ինչ վերաբերում է հարցին՝ Արմանը շփվո՞ւմ է տատիկի և հորեղբոր հետ՝ Անահիտը պատասխանել է․ «Իհարկե շփվում է և միշտ շփվելու է»։ Նա նաև նշել է, որ իր հարաբերութուններն էլ նրանց հետ շատ ջերմ են։
Երգչուհին նաև նշել է, որ երբ ինքը տանը չէ, որդու խնամքով զբաղվում է իր մորաքույրը, որին Արմանը շատ է սիրում։
Դիտվել է
119003անգամ
Դիտեք նաև
23 / Հուլիս / 2022
«Բարով ես ծնվել մեր տղա»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Ավետ Բարսեղյանին (լուսանկար)
Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր նշում է ծննդյան օրը։Այդ առիթով սոցիալական ցանցերում նրան ջերմ շնորհավորել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ «Վարպետս, Ընկերս, Եղբայրս,...
31 / Հունվար / 2020
Աշխարհի 5 ամենաշքեղ հյուրանոցները (լուսանկարներ)
Աշխարհի 10 ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ, ներկայացնում է rbc.ru-ն:
1....
31 / Հունվար / 2020
Աշխարհի 7 ամենաշքեղ և թանկարժեք տները
1. Պենտհաուս One Hyde Park -ում, Լոնդոն — 220 մլն դոլար
01 / Փետրվար / 2020
Աշխարհի ամենաշքեղ լողավազանները
Աշխարհի լավագույն հյուրանոցները իրենց հյուրերին, ի թիվս այլնի, գրավում են նաև շքեղ լողավազաններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհի լավագույն լողավազանները, որոք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ,...
03 / Մարտ / 2020
Մանրամասներ կայանալիք Դասարանցիները գեղարվեստական ֆիլմից
Դերասան Տիգրան Նալչաջյանը շուտով լսարանին կներկայացնի Դասարանցիները գեղարվեստական նոր ֆիլմը։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս և՛ որպես դերակատար, և՛ որպես պրոդյուսեր։
21 / Ապրիլ / 2020
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակով է։։
Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն...
28 / Մարտ / 2020
Սիրուշոյի և Լևոն Քոչարյանը՝ կարանտինի օրերին
Սիրուշոն թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և այդպիսով՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում օրը ամբողջ օրը տանը լինելով։
28 / Մարտ / 2020