08 / Փետրվար / 2022 : 15-10

Ռիհաննան հղիության մասին լուրը հայտնելուց հետո կրկին բաց հանդերձանքով ցուցադրել է օրեցօր մեծացող փորը (լուսանկարներ)

Բարբադոսցի երգչուհի և ձեռնարկատեր Ռիհաննան հանրությանը ներկայացել է նոր կերպարանքով՝զբոսանքի դուրս գալով սև հանդերձանքով, որով ցանկացել է ընդգծել օրեցօր մեծացող փորը:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ երգչուհին իր հղիության մասին հայտնել էր օրեր առաջ՝ ուշագրավ լուսանկարներ հրապարակելով, որոնցում կրկին ցուցադրել էր որովայնը:

Պապարացիները 33-ամյա Ռիհաննային ֆիքսել են Լոս Անջելեսում, որտեղ նա ընթրելու էր գնում: Պարբերականը նրա կրած բրենդային լեգինսը գնահատել է 440 ֆունտ ստերլինգ: Ընդհանուր կերպարը երգչուհին համալրել է բարձրակրունկներով և մուգ արևային ակնոցով:

Ռիհաննան սպասում է ռեփեր A$AP Rocky-ի հետ իր առաջնեկի ծնունդին:
Դիտվել է 32946անգամ
Վերջին լուրեր