09 / Փետրվար / 2022 : 11-05

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ

Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 հազար 885 դեպք, որից 359 հազար 456-ը`առողջացած, 8108-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 762 բուժառու:


Մեկ օրում կատարվել է 7297 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք, առողջացել է 3291 քաղաքացի, արձանագրվել է մահվան 6 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 797 հազար 392-ի:
Դիտվել է 33317անգամ
Վերջին լուրեր