Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2022 : 11-43

«Զուլալի» հայկական ֆիլմն ընդգրկվել է «Նիկա» մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ նկարահանված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Շնորհավորում ենք ստեղծագործական ամբողջ կազմին՝ մաղթելով հաջողություններ»,- նշված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդագրությունում։


Գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը պատմում է դաժան ճակատագրի, ցավի ու սիրո մասին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տավուշի մարզում: Հերոսները խոսում են տեղի բարբառով։

Կինոնկարում նկարահանվել են Հերմինե Ստեփանյանը, Մարինե Պետրոսյանը, Արտյոմ Մելիքյանը, Արտաշես Շահվերդյանը, Արման Նավասարդյանը, Քրիստինա Հովակիմյանը և այլք:

«Զուլալին» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ:

Դիտվել է 8201անգամ
Վերջին լուրեր