Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2022 : 13-33

Սաակաշվիլին դատարանում երգել է Ուկրաինայի հիմնը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի Թբիլիսիում կայացած հերթական դատական նիստում երգել է Ուկրաինայի օրհներգը, վրացական հեռուստաընկերությունները հեռարձակել են դատավարության կադրերը։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն Սաակաշվիլին երկրորդ անգամ է ներկայացել դատարան՝ Ուկրաինայի դրոշի գույներով շապիկով։

Թբիլիսիի քաղաքային դատարանը չորեքշաբթի շարունակել է պետական միջոցների յուրացման գործով դատավարությունը, որով անցնում է Սաակաշվիլին։ Մեղադրող կողմը պնդում է, որ Սաակաշվիլին իր նախագահության տարիներին պետական միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել է որդու ուսման ծախսերը, կոսմետիկ պրոցեդուրաներ է անցել, թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռներ է վարձել և գնել ձեռքի ժամացույցներ։



Դատական նիստում իր ելույթի ժամանակ Սաակաշվիլին ներկայացրել է տների լուսանկարներ, որոնք, ըստ նրա, պատկանում են ներկայիս կառավարության ներկայացուցիչներին և դատախազներին։ Սաակաշվիլիի խոսքով, այս թանկարժեք տները վկայում են, որ ի տարբերություն իրեն, ներկայիս կառավարությունն է պետական բյուջեից փող գողանում։ Սաակաշվիլին ելույթն ավարտել է Ուկրաինայի օրհներգի ներքո, որը հնչել է դատարանի դահլիճում։ Սաակաշվիլին Ուկրաինայի պետական դրոշը ձեռքին կատարել է օրհներգը։

Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ Վրաստանում նա հեռակա դատապարտվել էր բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա մեղադրյալ է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել Սաակաշվիլիին. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ նախկին նախագահը դեռ երկար կմնա բանտում, նա կկրի ամբողջ ժամկետը։

Դիտվել է 7247անգամ
Վերջին լուրեր