09 / Փետրվար / 2022 : 15-15

Իրանում ամուսինը գլխատել է 17-ամյա կնոջը և գլուխը ձեռքին քայլել փողոցով (տեսանյութ)

Իրանի Ահվազ քաղաքում երիտասարդ տղամարդը «պատվի սպանության» անվան տակ գլխատել է իր 17-ամյա կնոջը, ում անունը հաղորդվում է որպես Մոնա Հեյդարի:

Ինչպես հաղորդում է Iran International-ը, սպանությունն իրագործելուց հետո, իրանցին շրջել է փողոցով՝ կնոջ գլուխը ձեռքին: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, երբ երիտասարդ կնոջը վերադարձրել են Թուրքիայից, ուր մեկնել էր անհայտ պատճառով:

Նշվում է, որ կնոջ հայրը, որը տղամարդու զարմիկն է, օգնել է նրան վերադարձնելու հարցում: Ամուսինն ու նրա եղբայրը, որն օգնել է սպանության իրագործման հարցում, ձերբակալվել են:

Իրանի ԶԼՄ-ների վերահսկիչ մարմինն արգելափակել է Rokna գործակալությունը, որն առաջինն էր հրապարակել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է տղամարդը քայլում՝ ձեռքում պահած կնոջ գլուխը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։


Տեսանյութը՝ այստեղ
Դիտվել է 248911անգամ
Վերջին լուրեր