Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2022 : 12-57

«ԻՄԵԴԻ»-ի հաղորդավարները խոսում են մածունի արտահանման արգելքի մասին, հետին պլանում ապակյա տարաների վրա վրացերեն մեծ գրված է «մացուն», (მაცუნ)․ ուշագրավ գրառում

Հասմիկ Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ առավոտյան տեսա, մտածեցի միգուցե սխալ է ու մինչև հաղորդման այդ պահը սպասում էի, որ սխալ լիներ։ ԲԱՅՑ, վրացական իշխանական ԻՄԵԴԻ հեռուստաընկերությունը փայլեց իր լրագրողական «էթիկայով», «անաչառությամբ» և հակահայկական բովանդակությամբ։

2022թ. փետրվարի 9-ին «Քրոնիկա» հաղորդման ժամը 20։00-ի թողարկման ընթացքում 8։25-րդ րոպեին հաղորդավարները խոսում են մածունի արտահանման արգելքի մասին, հետին պլանում ապակյա տարաների վրա վրացերեն մեծ գրված է «մացուն», (მაცუნ) (թեև Ծ տառ ունեն, կարող են և հանգիստ մածուն գրել) ապա հայերեն տառերով գրված են «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։

Արդեն հետաքրքիր էլ չէ, թե ՀԸ-ի ղեկավարությունն ինչ բացատրություն է տալու, ոնց է փորձելու արդարանալ։ Իշխանական մեդիայում ոչինչ, հենց այնպես չի հայտնվում»։

Լուսանկարը և գրառումը՝ Հասմիկ Մելիքսեթյան ֆեյսբուքյան էջից

Նշենք, որ խնդրին անդրադարձել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրան Բագրատյանը՝ Սա ՌԴ-ում վաճառվող Մարիանա ընկերության մածունն է․ գրված է Սարի յոգուրտ՝ քանզի Մածունը վրացիները գրանցել են իրենց անունով
Դիտվել է 17129անգամ
Վերջին լուրեր