10 / Փետրվար / 2022 : 15-45
Եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում. Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ հանրային սննդի փակ օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործման արգելման ճանապարհով անցել են շատ երկրներ և արդյունքը դրական է եղել:
«Փորձը ցույց է տալիս, որ հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը ընկնում է մեկ-երկու ամիսների ընթացքում, բայց շատ արագ էլ վերականգնվում է, որովհետև եթե հասարակության մի մասի համար ծխելն առավելություն է, մյուս մասի՝ զգալի հատվածի համար հանրային սննդի օբյեկտներում ծխելը թերություն է: Մարդիկ, ովքեր չեն ծխում և նույնիսկ ծխողները, տհաճությամբ են մտնում հանրային սննդի օբյեկտներ, որտեղ ծխելը կարելի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը:
Քերոբյանը նշեց, որ ինքը ևս ծխող է եղել և չորս տարի առաջ ազատվել է այդ վնասակար սովորությունից:
«Մինչև այդ ծխում էի օրական երեք տուփ, բայց երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելը արգելված էր հանրային օբյեկտներում, ընդամենը մի տուփ էի ծխում: Այսինքն` միջավայրը ստիպում էր, որ ծխողները ավելի քիչ ծխեին: Օրվա ընթացքում անհարմարություններ էին լինում, բայց օրվա վերջում, երբ դու ավելի քիչ ես ծխել, քան սովորաբար, քեզ շատ ավելի լավ ես զգում»,- ընդգծեց Քերոբյանը:
Նրա խոսքով` շատ տնտեսվարողներ որպես հարցի լուծում առանձին ծխարաններ կկառուցեն։
Նախարարը խորհուրդ տվեց ծխողներին, որ եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում:
Դիտվել է
35733անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020